© 2021 Ararat Challenge
Գաղտնիություն#AraratChallenge նախագիծն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական շարժման ազդեցությունը Հայաստանում և աշխարհասփյուռ հայ համայնքներում՝ հիմնվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա:
2020 թ. նոյեմբերի 18-ից «Ավրորան», #AraratChallenge նախագծի միջոցով, ուղիղ օգնություն է ցուցաբերում պատերազմից տուժած արցախցիներին: #AraratChallenge նախաձեռնությունը գործընկեր կազմակերպությունների հետ ֆինանսապես աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են տեղահանված մարդկանց առաջին անհրաժեշտության իրերի ապահովմանը և Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև՝ կապ ապահովում կամավորների և նրանց կարիքն ունեցող կազմակերպությունների միջև:
Արցախցիներին աջակցելու ծրագրերի հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] էլ. փոստին։
«Ավրորայի» թիմը մեծ նվիրումով աջակցում է մարդասիրական համայնքի ջանքերին՝ հաղթահարելու հումանիտար հիմնական մարտահրավերները և ևս մեկ հնարավորություն տալու դժվարին դրության մեջ գտնվողներին: