#AraratChallenge շարժման մասին

#AraratChallenge շարժման մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge հանգանակություն-շարժումն ուղղված է Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական համայնքներում բարեփոխման նախագծերին: Այն մեկնարկեց 2019 թ. հուլիսի 19-ին խորհրդանշական արարողությամբ, որը տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ:

#AraratChallenge շարժումն «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի նախաձեռնություններից է:

Առաջին փուլում, լինելով տեսաուղերձով ուղեկցվող շարժում-հանգանակություն, #AraratChallenge-ն ստեղծված էր՝ ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու ազդեցությունը՝ պայքարելու աղքատության դեմ, բարելավելու առողջապահությունը և կրթությամբ ապահովելու կարիքավորներին:

2020 թ. Հայաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո #AraratChallenge շարժումն օգտագործեց 2019 թ. հուլիսից հանգանակված միջոցները՝ կատարելով 120.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն ՀՀ առողջապահության նախարարությանը՝ օգնելու առաջնագծում պայքարող Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին թոքերի արհեստական օդափոխության սարքերով:

2020 թ. օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո #AraratChallenge շարժումը 50.000 ԱՄՆ դոլար է տրամադրել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը հայ համայնքի կարիքների համար և մոբիլիզացրել համաշխարհային հայ համայնքից եկող նվիրատվությունները՝ հանգանակելու ևս 50.000 ԱՄՆ դոլար Բեյրութի վերակառուցման նախագծերի համար:

Ներկա փուլում #AraratChallenge շարժման առանցքում մարդասիրական ծրագրերի իրագործումն է Հայաստանում և Արցախում՝ օժանդակելու պատերազմից տուժած Արցախի բնակչությանը: 2020 թ. հոկտեմբերից ստացվող նվիրատվություններն օգնում են ապահովելու այս նախագծերի հետագա ֆինանսավորումը:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 1.500.000 անմեղ նահատակների՝ #AraratChallenge շարժումը նպատակ ունի միավորելու առնվազն 1.500.000 աջակիցների աշխարհում: Ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, այսօր էլ #AraratChallenge նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

«2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, մենք դրեցինք սկիզբը մեր միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը: Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում ևս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում»:

Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան*, Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ

*«Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանն իր մահկանացուն կնքեց 2021 թ. ապրիլին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների ուղերձը.

play
play
play

Դուք կարող եք օգնել մեր նախագծերին

Դուք կարող եք օգնել մեր նախագծերին

Ani Adzhemyan

Shahen Alaverdyan

Khachatrian Gaik

Tevos Zatikyan

Diana Davidova

atom papoyan

piruza harutjunjan

Ani Adzhemyan

Shahen Alaverdyan

Khachatrian Gaik

Tevos Zatikyan

Diana Davidova

atom papoyan

piruza harutjunjan

Ani Adzhemyan

Shahen Alaverdyan

Khachatrian Gaik

Tevos Zatikyan

Diana Davidova

atom papoyan

piruza harutjunjan